«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ ակումբ։
ՊՍԺ-ն 28-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու ֆավորիտն է, հայտնում է Todofichajes-ը: Ֆրանսիական ակումբն ավելի մեծ շանսեր ունի կիսապաշտպան ձեռք բերելու, քան կատալոնական «Բարսելոնան»:
Փարիզցիները «կապտանռնագույնների» համեմատ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն։
Բերնարդուն «Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից, իսկ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024/2025 մրցաշրջանի ավարտին։