«Բարսելոնան» առաջարկել է ֆրանշիզային թիմ ստեղծել Կատարում

Անցյալ շաբաթ «Բարսելոնայի» պատվիրակությունը՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտայի գլխավորությամբ, Դոհայում հանդիպել է Baladi հոլդինգի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնացիներին առաջարկվել է ֆրանշիզային թիմ ստեղծել Կատարում։ Հետագայում նախատեսվում է այս նախաձեռնությանը ներգրավել եվրոպական այլ թոփ-ակումբների։

Առաջարկը ներկայումս վերանայվում է իրավական անհամապատասխանությունների համար: Հետագայում դրա իրականացումը կարող է լրացուցիչ եկամուտ բերել «Բարսելոնային»։