Արման Հովհաննիսյանը լքել է Երևանի «Արարատը»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը լքել է Երևանի «Արարատը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Երևանի «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է Արման Հովհաննիսյանը;
29-ամյա պաշտպանն «Արարատին» էր միացել 2023 թվականի գարնանը և ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար և հետագա հաջողություններ է մաղթում»,- ասվում է ակումբի տարածած հողորգագրության մեջ: