40-ամյա Պեպե Ռեյնան երկարաձգել է պայմանագիրը «Վիլյառեալի» հետ

«Վիլյառեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ դարպասապահ Պեպե Ռեյնան երկարաձգել է պայմանագիրը։ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Ռեյնան «Վիլյառեալում» խաղացել է 2002-ից 2005 թվականներին՝ մինչ ակումբ վերադառնալը 2022 թվականի ամռանը։ Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 700 հազար եվրո։

2022/23 մրցաշրջանում Ռեյնան բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, բաց թողել 38 գոլ և 8 անգամ անառիկ պահել դարպասը։