Հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը, ում իրավունքները պատկանում են «ԱԶ Ալկմարին», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։
Այս մասին սոցցանցերում տեղեկացնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։
Հոլանդական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել նրանից 18 միլիոն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում Ռեյնդերսը Էրեդիվիզիում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: