Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ «Բարսելոնա» վերադառնալու համար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում է վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ Նեյմարի տրանսֆերը ներառված չէ «Բարսելոնայի» ծրագրերում։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։