Ժոան Լապորտան և Խոսեպ Գվարդիոլան հանդիպել են

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Բարսելոնայի ռեստորաններից մեկում հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։

Այս տեղեկությունը տարածել են Mundo Deportivo-ի լրագրողները։ Մարզիչը և ակումբի ղեկավարը ճաշել են հարազատների և ընկերների շրջապատում։

Նրանց հանդիպումը նախատեսված էր նշելու Բարսելոնայի և Մանչեսթեր Սիթիի հաջողությունները 2022/2023 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն: «Մանչեսթեր Սիթին» իր հերթին թրեբլ է նվաճել։