Ֆաբրիցիո Ռոմանո. «Մանչեսթեր Սիթին» Մատեո Կովաչիչի տրանսֆերի մասին կհայտարարվի այս շաբաթ

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն համաձայնեցրել են բոլոր մանրամասները, ուստի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարվի այս շաբաթ։

2022/23 մրցաշրջանում 29-ամյա խորվաթը «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։