ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան իր Twitter-ում, փարիզցիները պատրաստ են բաց թողնել իտալացի ֆուտբոլիստին 80-100 մլն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հաստատել էր արաբական ակումբի հետաքրքրության մասին լուրերը։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում Լիգա 1-ում։