Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Ինտերի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյով։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գնահատում է Դիմարկոյի բազմակողմանիությունը և նրան տեսնում է խաղադաշտում միանգամից մի քանի դիրքերում: Մադրիդի «Ռեալում» 25-ամյա իտալացուն դիտարկում են որպես այլընտրանք Ֆերլանդ Մենդիին, ով հաճախ է վնասվածքներ ստանում:
Այս մրցաշրջանում Դիմարկոն «Ինտերի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 6 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։ Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։