«Միլանը» տրանսֆերային նպատակ ունի

«Միլանը» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Տանգույ Նյանցուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 21-ամյա ֆրանսիացու հետ կենտրոնական պաշտպաններից մեկի հեռանալու դեպքում։

Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում Նյանցուն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 7,5 միլիոն եվրո։