«Մանչեսթեր Սիթին» առաջարկ է արել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին ձեռք բերելու համար, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» 29-ամյա խորվաթի համար առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Կովաչիչի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 38 միլիոն եվրո։