ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է սպասել մինչև 2024 թվականի ամառը՝ 24-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու համար, ով այդ ժամանակ կդառնա ազատ գործակալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն այս ամառ չի հեռանա ՊՍԺ-ից, սակայն կլքի ակումբը պայմանագրի ավարտից հետո՝ 2024 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա ֆրանսիացու արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 180 միլիոն եվրո։