«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Էսպանյոլի» կիսապաշտպանին

Կատալոնական երկու թիմերի՝ «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» միջև տրանսֆերային գործարքներն ընդունված չեն: Թիմերը հիմնականում փորձում են խուսափել մեկը մյուսից ֆուտբոլիստ ձեռք բերելուց, սակայն արի ու տես, որ «Բարսելոնային» հետաքրքրել է «Էսպանյոլի» առաջատարներից մեկը՝ թիմի ավագ Սերխժի Դարդերը:

Հայտնի է, որ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին արդեն հասցրել է հանդիպել Դարդերի գործակալի, իսկ Չավին՝ անձամբ ֆուտբոլիստի հետ: Ըստ կապտանռնագույնների գլխավոր մարզչի, «Էսպանյոլի» ավագը կուժեղացնի թիմի միջին գիծը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 2022/23 մրցաշրջանում «Էսպանյոլը» զբաղեցրեց նախավերջին տեղը և դուրս մնաց ուժեղագույնների խմբից: Սերժի Դարդերը մասնակցեց բոլոր 38 հանդիպումներին՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: