«Արսենալը» կարող է տրանսֆերային ռեկորդ սահմանել Դեկլան Ռայսին ձեռք բերելու համար

«Արսենալը» պատրաստ է բարելավված առաջարկ անել «Վեսթ Հեմին» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար, հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է ակումբին առաջարկել 90 միլիոն ֆունտ ստերլինգ 24-ամյա անգլիացու համար։

«Զինագործների» ներկայիս տրանսֆերային ռեկորդը կազմում է 72 միլիոն ֆունտ ստերլինգ, այն գումարը, որը ակումբը վճարել է «Լիլից» Նիկոլաս Պեպեի համար 2019 թվականին:

Անցած մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 90 միլիոն եվրո։