«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի թուրքական «Ֆեներբախչեում»։ Բոսնիացու պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է ամսվա վերջին, և կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։
37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Ֆեներբախչեն» է, որը մեկ քայլ է հեռու փորձառու հարձակվողի հետ լիարժեք համաձայնության հասնելուց։ Ըստ պայմանագրի Ջեկոն կվաստակի տարեկան մոտ 5 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Էդին Ջեկոն «Ինտերի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։