Սերդար Ազմունը կարող է փոխել ակումբային գրանցումը

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է Kicker-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա իրանցին գոհ չէ այն խաղաժամանակից, որն այժմ ստանում է և նոր թիմ է փնտրում։

«Եթե Սերդարը հեռանա, ապա մենք կփորձենք նոր ֆուտբոլիստ հրավիրել նրա դիրքը փակելու համար»,- ասել է «Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը։

Ազմունը Լևերկուզենի «Բայեր» է տեղափոխվել «Զենիթից» 2022 թվականի հունվարին: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը Լևերկուզենի թիմի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։