Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսն հայտնվել է Սաուդյան «Ալ-Նասրի» թիրախում:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում «հնդկացիների» հետ՝ 28-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Աղբյուրը նշում է, որ սաուդցիները ցանկանում են գործարքը ավարտել առաջիկա օրերին։
2022/23 մրցաշրջանում Նիգեսն մասնակցել է 38 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։