Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է «Լիվերպուլից», կարող է տեղափոխվել Իտալիա։
Calciomercato-ի լրագրողների տեղեկությունների համաձայն՝ 31-ամյա հարավամերիկացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
«Ծեր սինյորան» ցանկանում էր ձեռք բերել Ֆիրմինոյին նախորդ տարի, սակայն հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տրանսֆերային արգելք սահմանեց նրա համար։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում Ռոբերտոն անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։