«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Ըստ ֆուտբոլային հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» բանակցությունների վերջին փուլում են կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի համար։ «Սիթիի» նախնական առաջարկը կազմում էր 25 միլիոն եվրո, սակայն «Չելսին» ձգտում է ստանալ 30 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Սիթին» արդեն լիովին համաձայնության է եկել Կովաչիչի հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ, ինչը վկայում է գործարքի հաջող ավարտի մեծ հավանականության մասին։