Մարկո Վերատին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Ռոման» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապ է հաստատել 30-ամյա իտալացի կիսապաշտպանի հետ և փորձել համոզել ֆուտբոլիստին միանալ «Ռոմային»։

«Ռոման» դիտարկում է Վերատիին վարձակալելու տարբերակը, սակայն ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը կարող է ազդել կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության վրա:

Անցած մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: