«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը հայտնել է «Չելսիի» ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը, հայտնում է ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» մոտ է Հավերցին 80 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։ Ֆուտբոլիստով հետաքրքրում է նաև «Բավարիան»:
Անցած մրցաշրջանում Հավերցը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։