«Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկվելու է մինչեւ 2026 թվականի հունիսը։ Դարպասապահի տեղափոխության շուրջ ակումբների բանակցությունները վերջնական փուլում են։
Մենդին «Չելսիում» է 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին անցկացրել է 12 հանդիպում: