Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։
Ինչպես հայտնում է ESPN-ը, ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»:
Թուրինյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, սակայն անձամբ Ռաբյոն, մտադիր է փոխել ակումբային գրանցումը։
Ռաբիոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հունիսին։ Ֆուտբոլիստի գործակալը խնդրում է բարձրացնել նրա ներկայիս աշխատավարձը, որը կազմում է մոտավորապես 7 միլիոն եվրո։