Ռայան Գրավենբերխը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարող է հեռանալ «Բավարիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է Mirror-ը, Պրեմիեր Լիգայի երկու գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» ցանկանում են ձեռք բերել Գրավենբերխի տրանսֆերը:

Նշվում է, որ այս տրանսֆերային պայքարում ֆավորիտը մերսիսայդյան ակումբն է, որը կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու կարիք ունի: