Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի վերջին տարիների գլխավոր հրաշամանուկներից է։ Բայց կարծես թե այս ամառ հրաժեշտ կտանք տաղանդավոր կիսապաշտպանին, ով ակտիվորեն հետաքրքրվում է Եվրոպայով, շշուկներ են պտտվում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», «Ֆրայբուրգի» և «Այաքսի» կողմից եղած հետաքրքրության մասին։
Էդուարդը ծնունդով Ստավրոպոլից է, «Կրասնոդարի» սան, ով դարձել է լուրջ ֆուտբոլիստ՝ անցնելով ռուսական ֆուտբոլի բոլոր մակարդակները, իսկ նրան որպես օտար ընկալել (ինչը հիմա, փաստորեն, այդպես է) մի քիչ տարօրինակ է, և հաշվի առնելով նրա տաղանդը և այն փաստը, որ նա մեր ֆուտբոլի արդյունքն է՝ նույնիսկ ամոթ է:
Բայց դա արդեն եղել է։
Ինչպես կորցրինք Սպերցյանին
Ամեն ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ, երբ Էդուարդը մտավ «Կրասնոդարի» մարզաբազա կադրային խնդիրների պատճառով, քան թիմակիցներից ավելի ուժեղ լինելու պատճառով։ Այն ժամանակ՝ 2020/21 մրցաշրջանում, Սպերցյանը խաղում էր ՖՆԼ-ում, բայց նա շուտ ինտեգրվեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգային, չնայած որ հինգ խաղում նրան տրամադրեցին ընդամենը 140 րոպե, բայց Էդուարդին հաջողվեց նաև իր նորամուտը նշել Չեմպիոնների Լիգայում։
2021 թվականի փետրվարին Հայաստանի հավաքականից առաջադեմ կիսապաշտպանի համար եկան և համոզեցին 20-ամյա ֆուտբոլիստին փոխել սպորտային քաղաքացիությունը։ «Սիրտս ասաց, որ գամ Հայաստան։ Սա իմ երկիրն է, իմ ժողովուրդը։ Այս որոշումը ես ինքս եմ կայացրել։ Զանգահարեցի հորս և ընտանիքիս ասացի, որ ցանկանում եմ միանալ Հայաստանի հավաքականին»,- բացատրել է իր որոշումը կիսապաշտպանը։
Հետագա իրադարձություններն արագ զարգացան. արդեն մարտի 31-ին Սպերցյանն իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում, և այդ ժամանակվանից նա բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել իր երկրի ընտրանու կազմում: Նա առանցքային խաղացող է թիմում, և նա դեռ երկար տարիներ կլինի, ուստի Հայաստանի հավաքականին կարելի է միայն նախանձել:
Ինչպես է Հայաստանը տաղանդներ փնտրում ամբողջ աշխարհում
Եվ, այնուամենայնիվ, միամտություն է կարծել, որ Էդուարդի սպորտային քաղաքացիության փոփոխության մեջ գլխավոր դերը պատկանում է նրա սրտին, որովհետեւ Հայաստանում կա հայկական արմատներով արտասահմանցի խաղացողների որսի հստակ ծրագիր, որն արդյունք է տալիս։
Ի՞նչն է միավորում Լուկաս Սելարյանին, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, Հրանտ-Լեոն Ռանոսին, Սարգիս Ադամյանին, Էդգար Բաբայանին, Խորեն Բայրամյանին և Անդրե Չալըշըրին։ Հավանաբար, ինտրիգը չստացվեց, բայց նրանք բոլորը խաղում են Հայաստանի համար, մինչդեռ նրանցից քչերն են եղել այս երկրում մինչ հավաքական հրավիրվելը։
Օրինակ՝ Լուկաս Սելարայանը ծնվել է Արգենտինայի Կորդոբայում, հայրական կողմից հայ է։ Նա խաղում է ամերիկյան «Կոլամբուս Քրյուում» և նույնիսկ դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն, սակայն Սելարայանը բավական լավը չէր Արգենտինայի հավաքականի համար. նա իր կարիերայի ոչ մի փուլում չի հրավիրվել թիմերից որևէ մեկին:
Ուստի 29 տարեկանում Ալբիսելեստային մարտահրավեր նետելը միամտություն կլիներ, և Լուկասն ընդունեց Հայաստանի հավաքականի հրավերը։ Միևնույն ժամանակ, մինչ այդ Սելարայանը երբեք չի խաղացել եվրոպական ակումբներում, չի հատվել իր պատմական հայրենիքի հետ, և թվում է, որ նա դեռ չգիտի հայերեն, ինչը չի խանգարում նրան Եվրոյի ընտրական փուլում ջարդուփշուր անել Ուելսին՝ 30 տարեկանում։
Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը նույնպես ծնվել է Արգենտինայում (բայց Բուենոս Այրեսում) և խաղում է եզրային հարձակվողի դիրքում։ 25 տարեկանում նա գնաց «Բոկա Խունիորս», որտեղ ժամանակ առ ժամանակ դաշտ է դուրս գալիս Բրիասկո անունով։ 2016 թվականից ի վեր Նորբերտոն անցկացրել է ընդամենը 132 հանդիպում (հազվադեպ՝ հիմնական)։ Այսինքն՝ միջին հաշվով ստացվում էր մոտ 1000 րոպե մեկ մրրցաշրջանում։ Այսինքն՝ Նորբերտոն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է պահեստային, ուստի նման ցուցանիշներով Արգենտինայի որեւէ հավաքականի մասին խոսք լինել չէր կարող։
Բայց 2018 թվականին նա առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից եւ, իր խոսքերով, «չի վարանել»։ Պարզվեց, որ նա մոր կողմից Բալեկյանն էր, և հենց այս անունով էլ այն ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց նոր ազգային հավաքականում։ Ճիշտ է, այնտեղ էլ չստացվեց ոտք դնել. Բալեկյանը հինգ տարում խաղացել է ընդամենը 12 հանդիպում (հնարավոր 50-ից):
Հայ ֆուտբոլային գործակալների ամենահաջող «որսը» Հրանտ-Լեոն Ռանոսն է։ Ծնունդով գերմանացի, «Հանովերի», «Բորուսիայի» և «Բավարիայի» սան, 19-ամյա Հրանտ-Լեոնն անցած մրցաշրջանում հեռացավ «Բավարիա 2»-ից՝ մրցաշրջանում դառնալով նրա լավագույն ռմբարկուն: Ճիշտ է, հիմնական կազմում նրա համար տեղ չկար, բայց դա էական չէ՝ հուլիսի 1-ից Ռանոսն այլևս Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է։
Չնայած արդյունավետ խաղին Ռանոսը երբեք չի հրավիրվել Գերմանիայի երիտասարդական հավաքականներ։ Ուստի շուտով պարզ դարձավ, որ նա ոչ թե Ռանոսն է, այլ Երանոսյանը, միևնույն ժամանակ առաջարկ է եկել Հայաստանի հավաքականից։ Հրանտ-Լեոն Ռանոսն ընդունեց հրավերը և հիանալի հանդես եկավ: Նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում և յուրաքանչյուրում երկուական գոլի հեղինակ է դարձել, այդ թվում՝ Ուելսի դեմ արտագնա խաղում։
Ընդհանուր առմամբ, սկզբունքը պարզ է. արգենտինացիներ, գերմանացիներ, դանիացիներ, ռուսներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ուսումնասիրում են աշխարհի բոլոր լիգաները՝ փնտրելով հայկական արմատներով խաղացողներ, որոնք առաջին հայացքից քիչ շանսեր ունեն իրենց երկրների առաջին թիմ մտնելու։ Հետո հրավիրում են, ու երբեմն այնպիսի իրավիճակ է ստացվում, ինչպիսին Սպերցյանի մոտ է։ Մարտավարությունը այնքան էլ յուրահատուկ չէ, բայց միանշանակ հարգանքի է արժանի՝ հնարամտության, աշխատանքի և վերջնական արդյունքների համար:
«Կրասնոդարի» մերձավոր ու բանիմաց մարդիկ մասնավոր զրույցներում Գեորգի Հարությունյանին անվանում են չափազանց հեռանկարային ֆուտբոլիստ, սակայն 2023 թվականի մարտից նա հասանելի չէ Ռուսաստանի հավաքականին, քանի որ նա իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում, թեև անցել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների բոլոր փուլերը։ Նույն պատմությունն է, ի դեպ, Նաիր Տիկնիզյանի հետ, ով նույնպես հայ ֆուտբոլիստ է և գեորգիի պես 2023 թվականի մարտից հանդես է գալիս Հայաստանի հավաքականում։
Հասկանալի է, որ Ռուսաստանի հավաքականի ներկայիս պայմաններում դժվար է մրցել հետխորհրդային տարածքում այլ թիմերի հետ։ Միջազգային արգելքը մեզ ձեռնտու չէ, դրա պայմաններում շատերը կհիշեն իրենց պատմական հայրենիքները։ Բայց, միեւնույն է, որակազրկումից շատ առաջ բաց թողած Սպերցյանն ու շատ երիտասարդ Հարությունյանը, ում ողջ կարիերան առջեւում է, ակնարկում են հայկական արմատներով երիտասարդ խաղացողների հետ աշխատանքի պակասի մասին։
Ի վերջո, երբ Հայաստանի հավաքական է գաղթում 28-ամյա Խորեն Բայրամյանը, ով, եկեք օբյեկտիվ լինենք, գործնականում շանսեր չուներ Ռուսաստանի հավաքականում, դա մեկ բան է, իսկ երբ շատ երիտասարդ ու տաղանդավոր տղաները, որոնց առջեւում իրենց կարիերայի եւս 10-15 տարի է սպասվում, փոխում են սպորտային քաղաքացիությունը, դա բոլորովին այլ է։ Հաշվի առնելով Հայաստանի ակտիվ թիմը՝ Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։
Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկվում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդին այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէինք ցանկանա կորցնել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք՝ ոչ։ Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը՝ ավելի ուշադիր, քան հիմա:
Արտյոմ Բելինինը գրել է Sport express կայքում։