«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է ակումբում տիրող իրավիճակի վերաբերյալ իր մտքերով:
34-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայից» տեղափոխվելուց հետո հաջող դեբյուտային մրցաշրջան է անցկացրել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն և նվաճելով Լա Լիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը։
«Ես շատ ուրախ եմ այս նախագծի մի մասը լինելու համար: Ես գնահատում եմ «Բարսելոնայում» անցկացրած յուրաքանչյուր օրը, թիմի յուրաքանչյուր խաղը։
Մենք լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցինք, մրցաշրջանի ընթացքում։
Այժմ մենք պետք է պատրաստ լինենք, որ «Բարսելոնայի» մրցակիցներն էլ ավելի լրջորեն կպատրաստվեն մեր դեմ հանդիպումներին, բոլորը կփորձեն առավելագույնն անել մեզ հաղթելու համար»,- ասել է Լևանդովսկին: