«Ռոման» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապ է հաստատել 30-ամյա իտալացի կիսապաշտպանի հետ և փորձել համոզել նրան միանալ «Ռոմային»։
«Ռոման» դիտարկում է Վերատտիին վարձակալելու տարբերակը, սակայն ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը կարող է ազդել կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության վրա:
Անցած մրցաշրջանում Վերատտին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: