«Բավարիան» պլանավորում է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները առաջադեմ փուլում են։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստին համոզել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել «Բավարիա»:
Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 39 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նա անգլիական ակումբի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։