Հայտնի է Ժորդի Ալբայի նոր ակումբի անունը

«Բարսելոնայի» նախկին աստղ Ժորդի Ալբան մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնության են եկել գործարքի բոլոր պայմանների շուրջ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Այս պահին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Մայիսի 24-ին Ալբան հայտարարեց  «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղացել է 11 տարի։

2022/23 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։