«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետին չի բավարարում այն, որ ակումբների սեփականատերերի փոփոխության հարցը ձգձգվում է։
Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կվաճառվի քաթարցի բանկիր Ջասիմ բին Համադ Ալ Թանիին։
2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։