Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր չէ այս ամառ հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստը մտադիր է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հաղթել Լա Լիգայում։
«Ցանկանում եմ մնալ «Ատլետիկոյում». Ուրախ եմ այստեղ լինել, իմ ընտանիքը նույնպես:
Ցանկանում եմ «Ատլետիկոյի» հետ հաղթել Լա Լիգայում և փորձել ինչ-որ առանձնահատուկ բան անել Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Գրիզմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կարող է Գրիզմանին ձեռք բերել որպես Կիլիան Մբապպեի փոխարինող:
Նախորդ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 48 խաղի՝ դառնալով 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: