Երգչուհի Շակիրան պատմել է ամենառոմանտիկ արարքի մասին, որ արել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի համար։
«Ես հիացած էի նրանով։ Հիշում եմ Մարաքեշից Խորվաթիա թռչելիս: Մենք թռչում էինք Բարսելոնա քաղաքի վրայով, և ես ինքնաթիռի օդաչուին խնդրեցի, թե արդյոք նա կարող է որոշ ժամանակ կանգ առնել, որպեսզի ես կարողանամ համբուրել Պիկեին։ Ինձ մոտ դա հաջողվեց, սա ամենառոմանտիկ բանն է, որ երբևէ արել եմ Պիկեի համար»,- Շակիրայի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Նշենք, որ Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 թվականին։