Ժորդի Ալբան մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Ալբան առաջարկներ ունի Միլանի «Ինտերից» և Մադրիդի «Ատլետիկոյից», ինչպես նաև ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։

Սակայն 34-ամյա իսպանացու կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը Մայամիի «Ինտերն» է։ Դեյվիդ Բեքհեմի ՄԼՍ ակումբի հետ բանակցությունները դրական են ընթանում, և Ալբան կարող է վերամիավորվել «Բարսելոնայի» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ։