EURO-2024.-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի խաղում այս րոպեներին ուժերն է չափում Ուելսի ընտրանու հետ:
Ինչպես արդեն հայտնել ենք առաջին կեսից հետո Հայաստանի Ազգային հավաքականը հաղթում էր մրցակցին 2-1 հաշվով:
Գոլեր էին խփել Լուկաս Սելարայանը և Հրանտ-Լեոն Ռանոսը: Վայրկյաններ առաջ հայաստանի ազգային հավաքականը գրագետ գրոհի արդյունքում ևս մեկ գնդակ խփեց՝ դուբլ ձևակերպեց Հրանտ-Լեոն Ռանոսը:
Այժմ մեր տղաները հաղթում են 3-2 հաշվով՝ ընթանում է հանդիպման 70-րդ րոպեն: