«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշի բռնաբարության գործով դատարանը որոշում կկայացնի 2023 թվականի աշնանը, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ վճիռը կհրապարակվի հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Դրան կնախորդի վերջնական լսումը:
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Ալվեշը ձերբակալվել է Իսպանիայում՝ սեռական ոտնձգության գործով, և այդ ժամանակվանից նա գտնվում է կալանքի տակ։ Նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ինքը անմեղ է, իսկ աղջկա հետ մտերիմ հարաբերությունները փոխադարձ համաձայնությամբ են եղել։ Լրատվամիջոցներում հայտնվել է նաև աղջկա ցուցմունքը գիշերային ակումբի կանչով հանդես եկած ոստիկաններին։