«Յուվենտուսի» միանգամից երկու առաջնորդներ առաջիկայում կարող են հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբի ղեկավարությունն աշխատում է 32-ամյա պաշտպան Ալեքս Սանդրոյի հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Թուրինյան ակումբը ազատ գործակալի կարգավիճակով կլքի նաև Խուան Կուադրադոն, ում պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։
2022/2023 մրցաշրջանում Ալեքս Սանդրոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Կուադրադոն անցկացրել է 47 խաղ և կարողացել է խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։