«Թոթենհեմը» պատրաստվում է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու տրանսֆերային իրավունքները, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին վարձավճարով գնել է 2022 թվականի ձմռանը։
Աղբյուրի համաձայն՝ եթե «Թոթենհեմը» գալիք մրցաշրջանում մասնակցեր Չեմպիոնների Լիգային, ապա 23-ամյա ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյով գնելու տարբերակը ավտոմատ կերպով կակտիվացվեր։
Այնուամենայնիվ, «Թոթենհեմը» դուրս չեկավ եվրոպական մրցաշարերին, ուստի ակումբները ներկայումս քննարկում են լիարժեք տրանսֆերի մանրամասները: Թուրինցիները դեռ ցանկանում են ստանալ 35 միլիոն եվրո, մինչդեռ լոնդոնցիները խնդրում են շվեդի տրանսֆերի արժեքը նվազեցնել մինչև 25 միլիոն: