Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Խոսե Խիմենեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Թուրինյան ակումբն ակնկալում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, իսկ 28-ամյա ուրուգվայցին ակումբի գլխավոր թիրախներից մեկն, է հայտնում է լրագրող Աարոն Դոմինգեսը։ Կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «հնդկացիների» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի կեսերը։
Ավարտված մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։