«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի հունիսը։ Գործարքի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ ժամանակներս։
2022/23 մրցաշրջանում Դե Վրեյը «Ինտերի» կազմում 38 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։