Մադրիդի «Ռեալը» վերջին անգամ կդիմի «Թոթենհեմին»՝ Հարի Քեյնին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» ակնկալում է 100 միլիոն եվրոյից ոչ ավելի ծախսել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի վրա, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը վերջին առաջարկն է պատրաստում 29-ամյա անգլիացու տեղափոխության վերաբերյալ։ Եթե ​​«Թոթենհեմին» դա չբավարարի, մադրիդցիները կհրաժարվեն տրանսֆերից։

Անցած մրցաշրջանում Քեյնը 38 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։