«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը խոսել է կատալոնական ակումբում առաջին վեց ամիսներին հարմարվելու դժվարությունների մասին։ 2022 թվականի ամռանը բրազիլացին 55 միլիոն եվրոյի դիմաց իսպանական ակումբ է տեղափոխվել անգլիական «Լիդսից»։
««Բարսելոնայում» իմ առաջին վեց ամիսները շատ դժվար էին: Ես շատ գոլեր չեմ խփել և շատ գոլային փոխանցումներ չեմ կատարել։ Դրանից հետո ես կարողացա ավելի լավ հարմարվել թիմակիցներիս օգնությամբ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Այս մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին Լա Լիգայի 36 խաղում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։