«Յուվենտուսը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի

«Յուվենտուսը» ստիպված կլինի կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չնվաճելու պատճառով:

Ինչպես հաղորդում է Goal-ը, հաջորդ մրցաշրջանում գլխավոր եվրոպական մրցաշարին չմասնակցելու հետ կապված թուրինյան ակումբին անհրաժեշտ է 120-130 միլիոն եվրոյով բեռնաթափել ֆուտբոլիստների աշխատավարձը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» կվերանայի տրանսֆերային քաղաքականությունը՝ հույսը դնելով երիտասարդ ֆուտբոլիստների ձեռքբերման վրա։

Ա Սերիայի վերջին մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ հաշվի առնելով 9 միավոր տույժը, որը կիրառվել է ֆինանսական խարդախության մեղադրանքների պատճառով։