«Յուվենտուսը» չի ցանկանում այս ամառ բաց թողնել Արկադիուշ Միլիկին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մարսելին»:
Աղբյուրի համաձայն՝ թուրինցիները կարող են հարձակվողին գնել 5-6 մլն եվրոյով: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի կեսերը: Հարձակվողի աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում 29-ամյա լեհը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։