«Մանչեսթեր Սիթին» առաջընթաց է գրանցել «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի վերաբերյալ բանակցություններում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ խնդիրը կարող է լինել մեծ չափի փոխհատուցումը, որը կազմում է 120 մլն․ եվրո։ Այդ իսկ պատճառով նա կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ գերմանական ակումբում։
21-ամյա Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։