Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» ձախողված վերադարձի մասին։
«Ես ցանկանում էի, որ Լիոնել Մեսսին վերադառնա «Բարսելոնա» և նորից խաղա Իսպանիայի առաջնությունում, բայց հանգամանքներն այլ էին։ Անշուշտ, «Բարսելոնան» կգտնի այլ հիանալի ֆուտբոլիստների՝ բացի արդեն հասանելիներից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում լրագրող Ռեշադ Ռահմանը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մտադիր էր վերադարձնել արգենտինացուն, ով որոշել էր չերկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, սակայն չկարողացավ նրան անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել։ Մեսսին ընդունել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» առաջարկը։