«Բավարիան» հրաժարվել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարից։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իտալական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 150 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդը» նման գինը չափազանցված է համարում և չի ցանկանում բանակցությունների մեջ մտնել, մինչդեռ ՊՍԺ-ն մնում է միակ հետաքրքրված հայտատուն։
24-ամյա Օսիմհենը նախորդ մրցաշրջանում Ա Սերիայի 32 խաղում 26 գոլ է խփել։