Հայաստանի հավաքականը ընդդեմ Ուելսի․ ի՞նչ սպասելիքներ կան

Հայաստանի ազգային հավաքականը այսօր մրցելու է Ուելսի ընտրանու դեմ։ Թուրքիայի հավաքականից կրած պարտությունը մեզ միավոր չտվեց, սակայն տվեց մեծ բավականություն, և, որը ամենակարևորն է, հավատ դեպի հավաքականը։ Պարտությունից շուրջ 3 ամիս անց մեր ընտրանին, նոր ֆուտբոլիստներով համալրված, ամեն ինչ անելու է առաջիկա խաղերում ուրախացնել հային իր հաղթանակներով։ Ուելսի դեմ խաղը վճռորոշ է, սակայն պետք է գիտակցենք մեր ներուժն ու չթերագնահատենք մրցակցին։

Ազգային ընտրանին այս խաղում լուրջ քայլ կարող է կատարել։ Պարտությունը կարող է շատ հարցերի պատասխանը տալ, սակայն չշտապենք։ Մեր հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ լրջագույն խնդիր ունեն լուծելու փոքրիկ Ուելսի նման։ Կկարողանա՞ն․․․

Ովքե՞ր են հրավիրվել հավաքական, և ովքե՞ր են հարձակման գծում տոն տալու

Ալեքսանդր Պետրակովը առաջիկա խաղերի համար ֆուտբոլիստների մեծ ցուցակ ունի։ Նորեկներ էլ կան հավաքականում՝ ի դեմ Օգնյեն Չանչարևիչի, Սերգեյ Մուրադյանի, Վբեյմար Անգուլոն է հրավիրվել առաջին անգամ հավաքական ուկրաինացի մասնագետի օրոք, ինչպես նաև «Փյունիկի» հզոր դուոն՝ Դաշյան-Հարությունյան։

Չնայած այս ցուցակին՝ հիմնական հրավիրվող Սարգիս Ադամյանը բացակայում է։ Բացակայում է նաև Արթուր Գալոյանը, ով եկավ հավաքական, սակայն այդպես էլ նրա խաղը տեսնել չհաջողվեց։

Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Բիչախչյան, Ռանոս, Բարսեղյան, Սերոբյան, Բրիասկո, այս ֆուտբոլիստները հավաքականի առաջիկա խաղում հարձակման գծի պատասխանատուներն են, թե ինչքանով կստացվի, ճիշտ կլինի ծանոթանալ նրանց վիճակագրությանը հավաքականի վերջին խաղից հետո։

Վահան Բիչախչյան, «Պոգոն»

23-ամյա հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի սկզբում շատ ավելի լավ տեսք ուներ։ Երկրորդ հատվածում Վահանը սկսեց ավելի հաճախ լինել պահեստայինների նստարանին կամ ընդհանրապես չխաղալ։ Հավաքականի վերջին հանդիպումից՝ Կիպրոսի դեմ մրցավեճից հետո Վահանը 9 խաղի է մասնակցել «Պոգոնի» կազմում՝ խփելով ընդամենը 2 գոլ։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա նա այդ 9 խաղերից 6-ում եղել է մեկնարկային կազմում, սակայն 5-ում փոխարինվել է 65-80 րոպեների ժամանակահատվածում։ Երկու գոլերից մեկը Վահանը հեղինակել է փոխարինման դուրս գալուց հետո, այն էլ խաղավերջում, այսինքն կարող ենք փաստել, որ նա կարող է լինել Պետրակովի «ոսկե» փոխարինողը։

Արթուր Սերոբյան, «Արարատ-Արմենիա»

Երիտասարդ հարձակվողը փայլուն հատված է անցկացնում։ Սերոբյանի խաղը միանգամից աճեց ու զարգացավ։ Վիճակագրությունն ասում է, որ հավաքականի վերջին խաղից հետո Արթուրը 11 խաղում խփել է 5 գոլ՝ բոլոր խաղերում լինելով մեկնարկային կազմում։ Չնայած մեկնարկային կազմում հայտնվելուն՝ Սերոբյանը բոլոր խաղերում փոխարինվել է։

Լուկաս Սելարայան, «Կոլամբուս Քրյու»

Լուկասը հավաքականին միանում է իր լավագույն մարզավիճակով։ Արգենտինահայ հարձակվողի դերը առաջիկա խաղում էական է, քանի որ փորձն ու վարպետությունը նման խաղերում ազդեցություն են ունենում վերջնական հաշվի վրա։ Լուկասը հավաքականի վերջին խաղից հետո 11 հանդիպման է մասնակցել՝ այդ խաղերում խփելով ոչ ավել, ոչ պակաս 6 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նա բոլոր խաղերում եղել է մեկնարկային րոպեներից։

Տիգրան Բարսեղյան, «Սլովան»

Շատ ավելի մտահոգիչ վիճակագրություն ունի Տիգրան Բարսեղյանը, ով հավաքականի վերջին խաղից հետո հազվադեպ է մեկնարկային կազմում եղել։ 11 խաղեից ընդամենը 4-ում է եղել մեկնարկային կազմում, իսկ մնացած 7 խաղում նա հիմնականում խաղադաշտ է դուրս եկել 80-րդ րոպեից հետո։

Բրիասկո Բալեկյան, «Բոկա Խունիորս»

Հավաքականի 14 համարը Թուրքիայի դեմ խաղից հետո 9 հանդիպման է մասնակցել, այնինչ՝ թիմը 15 խաղ է անցկացրել։ 9 խաղից ընդամենը 1-ում է հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում եղել։ Մեկ անգամ էլ նա աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։ Կարող ենք ասել, որ նա չունի խաղային պրակտիկա, սակայն Պետրակովը գիտի ինչպես օգտագործել նրան։

Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար»

Հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը այս մրցաշրջանում փայլեց։ Նա շուտով կարող է Եվրոպա գնալ՝ ավելի հզոր ակումբ։ Սա, իհարկե, հրաշալի է, սակայն ավելի հրաշալի է այն, որ նա այս մարզավիճակում է ժամանաում հավաքական։ «Կրասնոդարի» առաջատարը 14 հանդիպման է մասնակցել Թուրքիայի դեմ մրցավեճից հետո ու դարձել է 3 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Եվրոպան մի փոքս կսպասի, հիմա հավաքականի ժամանակն է։

Հրանտ Ռանոս, «Բորուսիա Մյոնխենգլադբախ»

Ռանոսի տեղափոխությունը գերմանական Բունդեսլիգա իրապես ուրախացրեց հայ ֆուտբոլասերին։ Սպասվում է, որ նա հենց մեկնարֆային կազմում կարող է լինել, սակայն չշտապենք։ Ռանոսը մինչ այս «Բավարիա 2»-ի կազմում փայլեց։ Ռանոսը Կիպրոսի դեմ խաղից հետո 9 հանդիպում է անցկացրել՝ այդ ընթացքում խփելով 5 գոլ։ Նա մեծապես կօգնի իր հանգիստ խաղով մեր ընտրանուն։

Մյուս դիրքերում ի՞նչ իրավիճակ է

Հայաստանի հավաքականը խնդիրներով է մոտենում խաղին։ Հարցականի տակ է Հարոյանի մասնակցությունը։ Տարոն Ոսկանյանը կրկին վնասվածք է ստացել։ Պաշտպանությունում սպասվում են խնդիրներ, սակայն Գեորգի Հարությունյանի, Էրիկ Փիլոյանի, Ժիրայր Մարգարյանի խաղերը թույլ են տալիս դրական մտածել։

Կիսապաշտպանության գծում մեր տղաները վատ հանդես չեն գալիս, սակայն պետք է բալանսավորել։ Պետք է գեներացնել ուժերը կենտրոնում ու փորձել մրցակցին խաղալ եզրերում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ սխեմայով կգործի հավաքականը։

Մեծ աճ են գրանցել հատկապես Գեորգի Հարությունյանն ու Էրիկ Փիլոյանը, ովքեր հավանաբար կլինեն մեկնարկային կազմում։ Էրիկը ընդհանրապես փայլուն մրցաշրջան ունեցավ՝ հաղթելով թե՛ Հայաստանի գավաթը, թե առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նա բարձր տրամադրությամբ է գալիս հանդիպմանը։ Այս առումով շատ կարևոր է նշել նաև Ժիրայր Մարգարյանին, ով արդեն երկար ժամանակ է ստաբիլ խաղ է ցույց տալիս ու ապացուցում, որ արժանի է մեկնարկային կազմին, սակայն այդ տեղը պետք է վաստակել։

Սերգեյ Մուրադյանը առաջին անգամ է հրավիրվել, ուստի նրա խաղը Պետրակովի օրոք դեռևս չգիտենք։ Գուցե, նա Պետրակովի զենքերից մեկն է, որով դիմակայելու են Ուելսին և ոչ միայն։ Կիսապաշտպանությունում խնդիրները շատ են, ինչպես ասաց գլխավոր մարզիչը։ Նա խաղադաշտի կենտրոնական հատվածում պատկերացնում է Անգուլոյին ու Դաշյանին։ Երկու ֆուտբոլիստներն էլ փորձ ունեն այս դիրքում խաղալու, սակայն ասել, որ նրանք հարցի լուծում են, սխալ է։ Պետրակովը դեռևս շարունակում է փնտրել ֆուտբոլիստների, ուստի հավաքականում ոչ մեկն ապահովագրված տեղ չունի։ Սա խոսում է թիմում օբյեկտիվության ու արդարության մասին։

Իվուն կարող է լինել հենակետային դիրքում հենց մեկնարկային կազմում, սակայն դա էլ կախված է ընտրված սխեմայից։ Հաշվի առնելով նրա նորամուտի հանդիպումը Թուրքիայի դեմ՝ կարող ենք սպասել նրան խաղադաշտում հենց մեկնարկային րոպեից։

Հետաքրքիր կլինի Նաիր Տիկնիզյանին հետևելը։ Նա եկավ ու ստիպեց երկրպագուներին սիրել իրեն։ Ճշմարտացի է, որ այդպես է։ Տիկնիզյանի մասին վերջերս շշուկները շատ են դեպի Իսպանիա տեղափոխության, բայց Նաիրը հասկանում է, որ այս պահին դրա ժամանակը չէ։ Նա ևս հրաշալի մարզավիճակով է մոտենում այսօրվա հանդիպմանը։

Ըստ «Պրոֆֆուտբոլի»՝ հավաքականը կգործի 5-3-2 (5-2-1-2) սխեմայով։ Դարպասում ընտրությունը կանգ կառնի Արսեն Բեգլարյանի վրա։ Եզրերից կօգնեն Տիկնիզյանն ու Կամո Հովհաննիսյանը։ Պաշտպանության կենտրոնը կվստահվի Գեորգի Հարությունյանին, Էրիկ Փիլոյանին(եթե Հարոյանը պատրաստ չլինի) ու Ստյոպա Մկրտչյանին։ Սպերցյանը և Իվուն դաշտի կենտրոնական մասում կլինեն , մի փոքր առաջ կգործի Բրիասկոն։ Սելարայանն ու Ռանոսը կլինեն առաջնագծում։

Հավաքականը պետք է ամեն ինչ անի՝ հաղթանակի հասնելու համար։ Ուելսը որքան էլ ուժեղ է, բայց ունի իր թույլ կողմերը։ Պետք է գտնել այդ թույլ կողմերն ու հաղթել։ Դժվար է, բայց հավատում ենք։