EURO-2024.-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի խաղում այս րոպեներին մրցում է Ուելսի ընտրանու հետ:
Ուելսի հավաքականը բավական վստահ սկսեց հանդիպումը, ինչի արդյունքում դաշտի տերերը առաջ անցան հաշվի մեջ՝ գոլի հեղինակ դարձավ Դենիել Ջեյմսը:
Այնուամենայնիվ, մեր տղաները կամային հատկանիշներ դրսևորեցին, ինչի արդյունքում սկզբում հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը կարողացավ հեռահար հարվածով վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ րոպեներ անց հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը առաջ մղեց մեր ընտրանուն:
Խաղակեսի մնացած հատվածում Ուելսի հավաքականը փորձեց ճնշել մեր տղաներին, սակայն ոչինչ անել չկարողացավ: Այսպիսով՝ առաջին կեսից հետո Հայաստանի Ազգային հավաքականը հաղթում է 2-1 հաշվով: Առջևում մեզ սպասովում է ևս 45 լարված րոպեներ: