«Բարսելոնան» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Վալյադոլիդի» պաշտպան Իվան Ֆրեսնեդան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա իսպանացին կատալոնական ակումբի դիտակետում է։ Կողմերի միջև բանակցային գործընթացը արդեն սկսվել է:

Անցած մրցաշրջանում Ֆրեսնեդան «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում: Portal Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո: